0

Խթանում/լոբբինգ և գործարար միջավայրի զարգացում

Վերջնարդյունք 4-ի ընդհանուր նպատակն է. «Տեղական իշխանությունը (մարզպետարան և քաղաքապետարան/համայնքապետարաններ) ընդունում և իրականացնում է պտղաբուծության ոլորտում ներդրումների խթանման  համար ավելի բարենպաստ գործարար միջավայր ստեղծելուն ուղղված ռազմավարություն` պետականմասնավոր համագործակցության միջոցով»:

Շուկայական համակարգի գործունեության բարելավման Ծրագրի տեսլականն է. «Պետական-մասնավոր համագործակցությունն աշխատում է Մեղրիում, որտեղ տեղական իշխանությունը ստեղծում և զարգացնում է ներդրումների խթանման  համար ավելի բարենպաստ գործարար միջավայր, իսկ մասնավոր հատվածը կատարում է պտղաբուծության ոլորտի աճի խթանմանն ուղղված ներդրումներ»: Բոլոր շահագրգիռ կողմերն ունեն դերերի, գործառույթների և պարտականությունների հստակ բաշխում` համատեղ մշակված «Մեղրիի տարածաշրջանի պտղաբուծության ոլորտում ներդրումների խթանման ռազմավարության» ներքո:   Պետական և մասնավոր հատվածները քաջատեղյակ են համատեղ գործողությունների/գործունեության մասին և համագործակցում եմ միմյանց հետ` ի նպաստ պտղաբուծության ոլորտի զարգացմանը»:

ՇՄՀ ծրագիրը նպատակաուղղում է իր միջամտությունները պտղաբուծության ոլորտի խթանմանը և գործարար միջավայրի զագացմանն առնչվող մի շարք սահմանափակումների հասցեագրմանը և հնարավորությունների օգտագործմանը, մասնավորապես՝

  1. աջակցություն պետական և մասնավոր դերակատարների միջև տեղեկատվության հոսքին.  աջակցել ֆերմերների, վերամշակողների և միջնորդների/առևտրային կազմակերպությունների շրջանում համակարգման աշխատանքներին, որոնք ուղղված են նրանց շահերի պաշտպանությանը և կարիքների ներկայացմանը կառավարությանը: Կառավարությանը և մասնավոր հատվածի դերակատարներին տրամադրել համապատասխան տեղեկատվություն` բիզնեսի կարիքներին արձագանքելու նպատակով:   Աջակցել մասնավոր-պետական հատվածների միջև երկխոսությանը` լուծումներ գտնելու և իրականացման պլաններ մշակելու նպատակով:  Տրամադրել սահմանափակ աջակցություն այդ պլանների իրականացմանը;
  2. խրախուսել պետական և մասնավոր հատվածի դերակատարների մասնակցությունը պարբերաբար անցկացվող քննարկումներում.   մշակել Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսության զարգացման պլատֆորմի /հարթակի/ հայեցակարգ, քննարկել հայեցակարգը պլատֆորմի պոտենցիալ մասնակիցների հետ` կառավարություն/տեղական իշխանություն և շրջանում գործող զարգացման կազմակերպություններ: Նախաձեռնել և զարգացնել երկու ամիսը մեկ անցկացվող Պլատֆորմի հանդիպումներ ռոտացիայի սկզբունքով` զարգացման նախաձեռնությունների համակարգման և, որոշ դեպքերում, գործողությունների ներդաշնակեցման նպատակով;
  3. աջակցություն «Մեղրիի տարածաշրջանի պտղաբուծության ոլորտում ներդրումների խթանման ռազմավարություն» փաստաթղթի մշակման աշխատանքներին.   իրականացնել կառավարմանն առնչվող այն հարցերի գնահատումը, որոնք ազդում են Մեղրիի տարածաշրջանի պտղաբուծության ոլորտի զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծման գործընթացների  վրա: Աջակցել ռազմավարության մշակման աշխատանքներին: Նախնական փուլում աջակցել ռազմավարության իրականացմանը և գործարար միջավայրի զարգացման նպատակով շահագրգիռ կողմերի շրջանակներում գործարար միջավայրի զարգացման լոբբիինգ իրականացնելու գործընթացներին;
  4. դեպի տարածաշրջան ներդրումների ներգրավում.    սա ներառում է` ներդրումային հնարավորությունների գնահատում, տարբեր միջոցառումների շրջանակում տեղեկատվության/տեղեկությունների փոխանակում համապատասխան մասնավոր և պետական դերակատարների միջև, ներդրումների ներգրավում տարբեր միջոցառումների կազմակերպման միջոցով` մարզային և համայնքային իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ:

Ծրագրային յուրաքանչյուր միջամտություն ունի ժամանակավոր գործունեությունների կամ գործողությունների սահմանված փաթեթ, որոնց միջոցով Ծրագիրը ձգտում է հասնել փոփոխությունների տարբեր շուկայական համակարգերում:   «Շուկաներ աղքատների համար» մոտեցումը փորձում է առաջ բերել փոփոխություններ շուկայական համակարգերում` այնպիսի միջամտությունների միջոցով, որոնք իրենց բնույթով աջակցող կամ կատալիտիկ են, այսինքն` դրանք հանգեցնում են փոփոխության, որն ավելի երկար ժամանակային կտրվածքում վերափոխում է այն ուղին, որում գործում է շուկայական համակարգը` չթողնելով, որ փոփոխության գործակալը մնա առանց շուկայական համակարգի:

Վերջնարդյունք 4-ի ծրագրային միջամտություններ և գործընկերներ՝

  Ծրագրային միջամտություն Ծրագրային գործունեություն Ծրագրի գործընկեր(ներ)
1. Խթանում

/լոբբինգ

Խթանել ֆերմերներին, վերամշակողներին և միջնորդներին/առևտրային կազմակերպություններին, որպեսզի նրանք ստանան իրենց մտահոգող գործարար լուծումները  պետական և մասնավոր դերակատարներից: Պտղաբուծության ոլորտի ԱՇՄ-ներ (առաջատար ֆերմերներ, վերամշակողներ և միջնորդներ/առևտրային կազմակերպություններ)

Պտղաբուծության ոլորտի ԱՇՄ-ներ  (ներդրանքների մատակարարներ, խորհրդատվական /էքսթենշն/ ծառայություններ մատուցող  կազմակերպություններ/կառույցներ, վարկային կազմակերպություններ)

Տրամադրել համապատասխան տեղեկություններ կառավարությանը և մասնավոր հատվածի դերակատարներին` բիզնեսի պահանջարկին արձագանքելու համար Կառավարություն` ազգային, մարզային և համայնքային մակարդակներով

Պտղաբուծության ոլորտի ԱՇՄ-ներ

Աջակցել մասնավոր-պետական հատվածների երկխոսությանը` լուծումներ գտնելու և իրականացման/գործողությունների պլաններ մշակելու նպատակով Կառավարություն` ազգային, մարզային և համայնքային մակարդակներով

Պտղաբուծության ոլորտի ԱՇՄ-ներ

Պտղաբուծության ոլորտում ներգրավված ԱՇՄ-ներ

Տրամադրել սահմանափակ աջակցություն այդ պլանների իրականացման համար
Մշակել Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսության զարգացման պլատֆորմի հայեցակարգ ՇՄՀ ծրագիր
Քննարկել հայեցակարգը պլատֆորմի պոտենցիալ մասնակիցների հետ` կառավարություն և շրջանում գործող զարգացման կազմակերպություններ  Նախաձեռնել և զարգացնել երկու ամիսը մեկ անցկացվող Պլատֆորմի հանդիպումներ ռոտացիայի սկզբունքով` զարգացման նախաձեռնությունների համակարգման և, որոշ դեպքերում, գործողությունների ներդաշնակեցման նպատակով: Այլ ծրագիր

Տարածքային կառավարման մարմիններ` մարզպետարան և քաղաքապետարան/

համայնքապետարաններ

Մասնավոր հատված

Նախաձեռնել և զարգացնել երկու ամիսը մեկ անցկացվող Պլատֆորմի հանդիպումներ ռոտացիայի սկզբունքով` զարգացման նախաձեռնությունների համակարգման և, որոշ դեպքերում, գործողությունների ներդաշնակեցման նպատակով Զարգացման կազմակերպություններ,

տարածքային կառավարման մարմիններ` մարզպետարան, քաղաքապետարան/

համայնքապետարաններ,

մասնավոր հատված

2. Մեղրիի տարածաշրջանի պտղաբուծու-թյան ոլորտում ներդրումների խթանման ռազմավարու-թյուն Իրականացնել կառավարմանն առնչվող այն հարցերի գնահատում, որոնք ազդում են Մեղրիի տարածաշրջանի պտղաբուծության ոլորտի զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծման գործընթացների  վրա Տարածքային կառավարման մարմիններ` մարզպետարան և քաղաքապետարան/ համայնքապետարաններ

Տեղական խորհրդատվական ծառայություն

Մասնավոր հատված

Աջակցել Մեղրիի տարածաշրջանի պտղաբուծության ոլորտում ներդրումների խթանման ռազմավարության մշակմանը
Ուղղորդել/աջակցել  շահագրգիռ կողմերին ռազմավարության իրականացնելու գործում
Ներդրումային հնարավորությունների գնահառում Խորհրդատվական ընկերություն,

գործարարության զարգացման խորհրդատովություն տրամադրող կիսապետական կազմակերպություն

Տարբեր միջոցառումների շրջանակում տեղեկատվության/տեղեկությունների փոխանակում համապատասխան մասնավոր և պետական դերակատարների միջև Կառավարություն` ազգային, մարզային և համայնքային մակարդակներով

Պտղաբուծության ոլորտի ԱՇՄ-ներ

Պտղաբուծության ոլորտում ներգրավված ԱՇՄ-ներ

Ներդրումների ներգրավում տարբեր միջոցառումների կազմակերպման միջոցով` մարզային և համայնքային իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ: