0

Գիտելիքի, տեղեկատվության և ներդրանքների մատակարարման հասանելիություն

Այս վերջնարդյունքի ընդհանուր տեսլականն է ապահովել պտղաբուծության ոլորտում ներգրավված տղամարդ ու կին ֆերմերների և արժեշղթայի այլ մասնակիցների համար թարմ տեղեկատվության, արդի գիտելիքների և գյուղատնտեսական ներդրանքների բարելավված հասանելիություն:

Երկրորդ փուլի ընթացքում Ծրագրի տեսլականն իրագործելու համար թիմն իր աշխատանքները կկազմակերպի հետևյալ երեք ուղղություններում`

  1. 1.       ներդրանքների մատակարարում. աջակցություն ագրոծառայություններ մատուցող տեղական կազմակերպությունների և հանրապետության տարածքում գործող ագրոներդրանքներ մատակարող ընկերությունների միջև առևտրային կապերի հաստատմանը և ցանցերի ստեղծմանը: Հանրապետության տարածքում գործում են գյուղատնտեսական ներդրանքների ավելի քան 20 մատակարարներ (օրինակ` «Հրաշք այգի» ՍՊԸ, «Մեր Այգին» «Գալոպեր» «ՔԱՐԴ Ագրոսերվիս» և այլն), որոնցից ոչ մեկը պատշաճ կարգով ներկայացված չէ Մեղրիի շրջանում: Հաշվի առնելով սահմանափակ շուկայական պահանջարկը և Մեղրիի շրջանի հեռու գտնվելու փաստը` Ծրագրի թիմը չի կենտրոնանա հանրապետական մակարդակով գործող ներդրանքների մատակարարներին խրախուսելու վրա, որպեսզի նրանք բացեն կազմակերպաիրավական որևէ ձևի մասնաճյուղեր կամ պաշտոնական ներկայացուցչություններ շրջանում: Փոխարենը, թիմը կխրախուսի պահանջարկ վայելող ներդրանքների և ծառայությունների մատակարարումը տարածաշրջան` «գործակալների» միջոցով:  Այդ նպատակով, աջակցություն կտրամադրվի ներդրանքների մատակարարների և պոտենցիալ գործակալների  (ներառյալ` առաջատար ֆերմերներ, խանութներ, «Գյուղատնտեսության աջակցության ազգային կենտրոն» (ԳԱՄԿ), Մեղրիի տարածաշրջանի պտղաբուծության զարգացման ՀԿ (ՄՏՊԶ) և այլ կազմակերպություններ) միջև առևտրային մանրածախ ցանցերի ստեղծմանը` Մեղրիի շրջանում գյուղատնտեսական ներդրանքներ մատակարարելու նպատակով:

Շրջանում գյուղատնտեսական ներդրանքների և ծառայությունների շուկայական համակարգի խթանման նպատակով`  Ծրագրի թիմը կաշխատի նաև առաջատար ֆերմերների, «Մեղրիի տարածաշրջանի պտղաբուծության զարգացման» ՀԿ-ի (ՄՏՊԶ), «Մեղրիի միրգ արտադրողների ասոցիացիա» (ՄՄԱԱ)  և շահագրգիռ sայլ դերակատարների հետ, որոնք կարող են ֆերմերների համար ապահովել Հանրապետությունում գործող ներդրանքների մատակարարների բարելավված հասանելիություն: Ծրագրի 1-ին փուլի ընթացքում ստեղծվել են կապեր 2 առաջատար ֆերմերների և շատ քիչ թվով  ներդրանքների մատակարարների միջև: 2-րդ փուլի ընթացքում  Ծրագիրը կփորձի պահպանել առկա կապերը և (կամ) ստեղծել նոր կապեր տարբեր ներդրանքների մատակարարների և տեղական դերակատարների միջև: Մի կողմից, Ծրագիրը կտրամադրի անհրաժեշտ աջակցություն ներդրանքների մատակարարներին շրջանում պատշաճ գործակալներ գտնելու ուղղությամբ, իսկ մյուս կողմից, կաջակցի գյուղատնտեսական ներդրանքների ու ծառայությունների մատակարարներին համապատասխան շուկաններն ուսումնասիրելու և նպատակահարմար համագործակցություններ ստեղծելու գործում: Ծրագիրը կաջակցի ներդրանքների մատակարարների և հնարավոր գործակալների միջև բանակցային գործընթացներին;

  1. 2.       տեղեկատվություն և գիտելիքներ. շուկայական համակարգի առաջարկի և պահանջարկի կողմերի միջև տեղեկատվության և գիտելիքների կայուն հոսքի խթանում:  Ծրագրի շրջանակում թիմը կաջակցի ֆերմերների, համապատասխան ծառայություններ մատուցողների և ներդրանքների մատակարարների միջև «ներդրված» տեղեկատվական ծառայությունների զարգացմանը: Հաշվի առնելով տեղեկատվությանն ու գիտելիքներին առնչվող ծառայությունների դիմաց վճարելու Մեղրիի ֆերմերների անպատրաստակամությունը, Ծրագրի շրջանակում կխթանվի ֆերմերներին համապատասխան գիտելիքներ և տեղեկատվություն տրամադրելու գաղափարը` որպես առևտրային նպատակներով ագրոծառայություններում և ներդրանքներում ներդրված հարակից ծառայություններ, որը կուղեցվի գնահատումներով, հրավիրված մասնագետների փորձի փոխանակման, կարողությունների հզորացման, տեղեկությունների հավաքման, փորձնական ծրագրերի իրականացման և այլ միջոցառումներով:

ԳԱՄԿ-ը միակ կազմակերպությունն է մարզում, որը տրամադրում է գյուղատնտեսական հարցերով խորհրդատվություն: Ներկայում, Մեղրիի շրջանում ԳԱՄԿ-ը ներկայացնում է 1 գյուղատնտես և 2 անասնաբույժ:  ԳԱՄԿ-ը պետական հաստատություն է, որի առաքելությունն է տրամադրել անհատույց  խորհրդատվություն ֆերմերներին, ինչպես նաև վարձատրության դիմաց ագրոծառայություններ և ագրոներդրանքներ` այդ կերպ ֆերմերներին կապելով ներդրանքների մատակարարների հետ: Ծրագիրը կխթանի ԳԱՄԿ-ին, որպեսզի վերջինս օգտագործի իր սեփական լրատվական հնարավորությունները (թերթ, բրոշյուրներ, տեղեկատվական թերթիկներ և այլն)` գյուղատնտեսական խորհրդատվության ծածկույթն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:  Ծրագիրը կաջակցի նաև ԳԱՄԿ-ին շրջանի տղամարդ և կին ֆերմերներին ավելի բարձր որակի գյուղատնտեսական ներդրանքների ու ծառայությունների տրամադրման գործում` հզորացնելով տարածաշրջանում հիմնական թիրախ մրգերի արտադրության  բարելավման համար նոր ծառատեսակներ և նոր մշակաբույսեր (խաղող, բալ և այլն) ներկայացնելու ԳԱՄԿ-ի կարողությունները: Հաշվի առնելով ԳԱՄԿ-ի մարդկային, մասնագիտական և տեխնիկական ռեսուրսները` այն կարող է դառնալ տարածաշրջանում ներդրված ծառայություններ մատուցող խոշոր կազմակերպություն և ֆերմերների ու ներդրանքների մատակարարների միջև հիմնական կապի օղակ, որը կապահովի տեղեկատվության և գիտելիքների հոսքը ներդրանքների մատակարարներից դեպի պտղաբուծության ոլորտը:

Վերջնարդյունք 1-ի շրջանակում ներդրանքների մատակարարներից դեպի ֆերմերները գիտելիքների ու տեղեկատվության հոսքն ապահովելու նպատակի իրագործման համար Ծրագիրը կհամագործակցի նաև տեղական ասոցիացիաների (ՄՏՊԶ, ՄՄԱԱ,) և առաջատար ֆերմերների հետ, որոնք կտրամադրեն ագրոծառայություններում ներդրված ագրոտեխնիկական խորհրդատվություն;

  1. 3.       աջակցություն երեք հիմնական թիրախային մրգերի նոր, ավելի բարձր արտադրողականություն ապահովող տեսակների (սորտերի) տարածմանը տարածաշրջանում և նոր մրգերի մշակման փորձարկման խթանում: Այդ նպատակով, Ծրագրի շրջանակում թիմը կհամագործակցի առևտրային ծավալներով արտադրող տնկարանային տնտեսությունների և շուկայական համակարգի այլ դերակատարների հետ` նորարար ագրոտեխնոլոգիաները (ոռոգման, բույսերի պաշտպանության, բերքահավաքի, պարարտացման, էտի, արտադրության կենսաբանական տեխնոլոգիաների և այլ մեթոդների ցուցադրում), նոր տնկիների ու բույսերի ներմուծումը և փորձարկումը խթանելու նպատակով: Տնկարանային տնտեսությունների/շուկայական համակարգի այլ դերակատարների և համապատասխան մատակարարների և (կամ) գիտահետազոտական (R&D)[1] հաստատությունների միջև կապերի հաստատումը կարևոր դեր կկատարի այս նպատակի հաջող իրականացման գործում:  Սահմանափակ հողային ռեսուրսները և արտադրության ցածր ծավալները հնարավորություն չեն տալիս կազմակերպել գյուղատնտեսական արտադրությունը և շուկայավարումն անհատական մակարդակով:  Այդ իսկ պատճառով, նոր մշակաբույսերի և տեսակների փորձարկումը պետք է իրականացվի ֆերմերների խմբերի համագործակցությամբ, որը թույլ կտա արդյունավետ ձևով կազմակերպել ներդրանքների մատակարարումը և վաճառքը:

Այս վերջնարդյունքի շրջանակում Ծրագիրը կհամագործակցի նաև ՄՏՊԶ-ի, ՄՄԱԱ-ի, ՋՕՄ-ի և առաջատար ֆերմերների հետ (ներառյալ` Ծրագրի 1-ին փուլի ընթացքում ուսուցում անցած 13 առաջատար ֆերմերներ) և այլ կազմակերպություններ հետ, որոնք ունեն նորարար ագրոտեխնոլոգիաների խթանման, հիմնական թիրախ մրգերի նոր տեսակների ու նոր մշակաբույսերի/մրգերի ներկայացման նպատակով փորձնական ցուցադրական ծրագրեր իրականացնելու բավարար կարողություններ և համբավ շրջանում:

Փուլ 2-ում Ծրագիրը կկենտրոնանա ինտենսիվ գյուղատնտեսության գործելակերպերի բարելավման վրա` տարբեր գյուղատնտեսական տեխնոլոգիաների խթանման միջոցով արտադրանքի քանակը մեծացնելու նպատակով: Ծրագիրը կխթանի նաև կենսաբանական արտադրության գործելակերպերը կամ մեթոդները` արտադրվող ապրանքների որակի և մրցունակության մակարդակները բարձրացնելու նպատակով:  Սա նախատեսում է տարբեր աղբյուրներից առևտրային հիմունքներով մատակարարվող տարբեր ներդրանքների հասանելության ապահովում, ինչպես նաև դրանց կիրառության մասին ֆերմերների գիտելիքների ու իրազեկման մակարդակի բարելավում:

Մեղրիի ֆերմերների համար արտադրության ոլորտում մասշտաբային տնտեսվարություն ապահովելու համար ինտենսիվացման տեխնոլոգիաների կիրառությունը բավարար չէ` հաշվի առնելով տարածաշրջանի սահմանափակ հողային ռեսուրսները: Ուստի, Ծրագրի շրջանակում, ըստ անհրաժեշտության, կխթանվի ընդհանուր գործարար շահերի շուրջ ֆերմերների համախմբման գաղափարը (օրինակ` նոր մշակաբույսերի և տեսակների փորձարկում):

Քանի որ Մեղրիի շրջանն ունի սահմանափակ հողային ռեսուրսներ և դեռևս դիմակայում է շուկայում արտադրանքի մրցունակության հետ կապված որոշակի դժվարությունների, ուստի Ծրագրի շրջանակում ֆերմերները հատկապես կխրախուսվեն կիրառել կենսաբանական ներդրանքներ և շրջակա միջավայրի համար անվնաս գյուղատնտեսական մեթոդներ: Հայաստանում աճում է օրգանական մթերքների շուկան և  Մեղրիի շրջանում արտադրվող էկոլոգիապես մաքուր մթերքները կարող են գրավել շուկայի համապատասխան նիշան:

Ստորև բերված աղյուսակում նկարագրվում են Ծրագրի վերջնարդյունք 1-ի շրջանակներում նախատեսված գործունեությունները և գործըկերները:

Աղյուսակ 2. Վերջնարդյունք 1-ի ծրագրային միջամտություններ և գործընկերներ

  Ծրագրային միջամտություններ Ծրագրային գործունեություն Ծրագրի գործընկեր(ներ)
1. Շուկայական համակարգի առաջարկի և պահանջարկի կողմերի միջև տեղեկատվության և գիտելիքների կայուն հոսքի խթանում Պոտենցիալ տեղական ագրոծառայություններ մատուցողների կարողությունների հզորացում, օրինակ` առաջատար ֆերմերներ, ԳԱՄԿ, ՄՏՊԶ, ՄՄԱԱ և այլն

Պտղաբուծության ոլորտում ներդրվող նորարար տեխնոլոգիրաների կիրառման մասին շարունակական հիմունքներով տեղեկությունների հավաքում և տարածաշրջանում դրանց կիրառության հնարավորության գնահատում

Ագրոծառայություններ մատուցող տեղական կազմակերպությունների համար այդ տեխնոլոգիաների թեմաներով ուսուցողական դասընթացների կազմակերպում

Նորարար տեխնոլոգիաների փորձարկում`  արդյունքները ցուցադրելու նպատակով

Աջակցություն  ներդրանքների մատակարարներին`    առաջատար ֆերմերների կարողությունների հզորացման և գործարարության զարգացման ոլորտներում (ներառյալ` խթանման համակարգեր)

Ներդրանքների մատակարարներ, ինչպիսիք են` «Հրաշք այգի», «Մեր այգին»  «Գալլոպեր», «ՔԱՐԴ Ագրոսերվիս» և այլ

հետազոտական և զարգացման (R&D) կազմակերպություններ, անհատ փորձագետներ

(ՎԻՍՏԱԱ, ICARE և այլն),

միջազգային փորձագետներ, տարածքային կառավարման մարմիններ` մարզպետարան

/համայնքապետարաններ

Հայաստանում գյուղատնտեսական ներդրանքների մատակարարման շուկայական համակարգի գնահատում Խորհրդատվական ընկերություն,  ներդրանքների մատակարարներ
ԳԱՄԿ-ի խթանում, որպեսզի վերջինս օգտագործի իր սեփական  զանգվածային լրատվության հնարավորությունները` կազմակերպության կողմից տրամադրվող գյուղատնտեսական խորհրդատվությունը և  առկա ագրոներդրանքները Մեղրիի ֆերմերների շրջանում  գովազդելու, ինչպես նաև  արդյունավետ ագրոխորհրդատվություն իրականացնելու նպատակով ԳԱՄԿ
Պոտենցիալ տեղական ագրոծառայություններ մատուցողների և հանրապետական մակարդակով գործող ներդրանքների մատակարար շահագրգիռ կազմակերպությունների միջև կապերի հաստատման խթանում` տեղեկատվական հանդիպումների, բանակցությունների կազմակերպման և այլ միջոցներով Ներդրանքների մատակարարներ,

տեղական ագրոծառայություններ մատուցողներ

Ֆերմերների շրջանում տեղեկատվության և նոր տեխնոլոգիաների կիրառման պահանջարկի խթանում.

Ֆերմերների կարողությունների հզորացում և նրանց տեղեկատվության մատուցում – հրապարակումներ/նյութեր, ուսուցողական դասընթացներ և այլն

Ապահովել ֆերմերների ներգրավումը և խթանումը` ցուցադրվող տեխնոլոգիաների սկզբնական իրականացման/ներդրման համար

Առաջատար ֆերմերներ,

ներդրանքների մատակարարներ,

R&D կազմակերպություններ

Աջակցություն ներդրանքների մատակարարներին` առաջատար ֆերմերների կարողությունների հզորացման և գործարարության զարգացման ոլորտներում (ներառյալ` խթանման համակարգեր) Ներդրանքների մատակարարներ
2. Աջակցություն ագրոծառայություններ մատուցող տեղական կազմակերպությունների և Հանրապետության տարածքում գործող ագրոներդրանքներ մատակարող ընկերությունների միջև առևտրային կապերի հաստատմանը և ցանցերի ստեղծմանը Պտղաբուծության ոլորտում օգտագործվող ներդրանքների կարիքի գնահատում Առաջատար ֆերմերներ,
ներդրանքների մատակարարներ,շուկայական համակարգի հիմնական դերակատարներ,տեղական կառավարման մարմիններ
Մեղրիի շուկայական հնարավորությունների շուրջ  հանդիպումների և բանակցությունների կազմակերպում պոտենցիալ ներդրանքների մատակարարների հետ Ներդրանքների մատակարարներ,

պոտենցիալ ագրոծառայություններ  մատուցողներ, տեղական գործակալներ

Պոտենցիալ տեղական գործակալների  (խանութներ, առաջատար ֆերմերներ, այլ), վերամշակողների, միջնորդների և շահագրգռված ներդրանքների մատակարարների միջև կապերի հաստատման խթանում տեղական խանութներ, գործակալներ, , վերամշակողներ, միջնորդներ, ներդրանքների մատակարարներ
Աջակցություն տեղեկատվական միջոցառումների (ֆերմերների հանդիպումներ,  ճանապարհամերձ ցուցահանդերսներ, տոնավաճառներ, ուսուցողական այցեր) կազմակերպմանը` արտադրության, վերամշակման և իրացման համար առկա ներդրանքների մասին իրազեկելու նպատակով Տեղական կառավարման մարմիններ, ներդրանքների մատակարարներ,

վերամշակողներ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

3 Աջակցություն երեք հիմնական թիրախ մրգերի նոր, ավելի բարձր արտադրողականություն ապահովող սորտերի տարածմանը շրջանում, և նոր մրգերի մշակման փորձարկման խթանում Տեխնիկական և կազմակերպչական աջակցություն տնկարանային տնտեսություններին և (կամ) շուկայական համակարգի այլ դերակատարներին (ԳԱՄԿ, ՄՏՊԶ և այլն)` առավել բարձր արտադրողականություն ապահովող մրգատու ծառերի ընտրության գործում R&D կազմակերպություններ,

միջազգային փորձագետներ,

տնկարանային տնտեսություններ

ՄՏՊԶ, ԳԱՄԿ

Առևտրային հիմունքներով գործող տնկարանային տնտեսությունների և համապատասխան մատակարարների միջև կապերի հաստատում` համապատասխան տեղեկատվության և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով Տնկարանային տնտեսություններ, համապատասխան մատակարարներ
Նոր մրգերի մշակման և հիմնական թիրախ մրգերի նոր, ավելի արդյունավետ և շուկայի պահանջարկով պայմանավորված տեսակային սորտերի (տնկիների)  փորձարկում Առաջատար ֆերմերներ, ԳԱՄԿ,

ասոցիացիաներ,

տնկարանային տնտեսություններ

Աջակցություն տնկարանային տնտեսությունների կողմից ֆերմերների համար նախատեսված գովազգային/խթանման միջոցառումների և իրադարձությունների կազմակերպմանը Տնկարանային տնտեսություններ

[1]R&D` կրթական և գիտահետազոտական կազմակերպություններ, ինչպիսիք են` Հայաստանի ազգային ագրարային համալսարան, գիտահետազոտական կենտրոններ, ICAR, ԱՈՒԿ, ՎԻՍՏԱԱ և այլն: