0

Սյունիքի մարզպետի պաշտոնական այցը Մեղրիի տարածաշրջան

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը սույն թվականի հունիսի 4-ին այց է կատարել Մեղրիի տարածաշրջան: Մինչ այս այցը` մայիսի 30-ին, Սյունիքի մարզպետը և իր տեղակալ Աշոտ Մարդյանը հանդիպում են ունեցել «Շուկաներ Մեղրիի համար» (M4M) ծրագրի ղեկավար Հասմիկ Ալթունյանի և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի նախագահ Գագիկ Սարդարյանի հետ, որի ժամանակ իրենց հետաքրքրությունն են արտահայտել ծրագրային միջամտությունների և ուղղությունների նկատմամբ: Եվ մարզպետը, և իր տեղակալը շահագրգռվածություն ցուցաբերեցին Մեղրիում «Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության» (SDC) կողմից ֆինանսավորված ծրագրի զարգացումների ականատեսը լինել:

Մեկօրյա այցի ընթացքում տարածքային կառավարման պաշտոնյաները այցելեցին Մեղրիում գործող մի շարք ընկերություններ և կազմակերպություններ` “AT-Metals” հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություն, «Մեղրի բժշկական կենտրոն», ինչպես նաև Ագարակի արվեստի դպրոց: Սյունիքի մարզի տնտեսական բազմազանեցման նախագծի համատեքստում[1]  պարոն Հակոբյանն այցելեց «Մեղրիի գինեգործարան» և «Մեղրիի պահածոների գործարան», որպեսզի անմիջական տեղեկատվություն ստանա այս գործարանների շահագործման և բոլոր այն խնդիրների վերաբերյալ, որոնց լուծման գործում իր աջակցությունը կարող է ցուցաբերել Սյունիքի մարզպետարանը:

Չրարտադրության շրջանակում պարոն Հակոբյանն այցելեց M4M ծրագրի դեմո-այգիների նախաձեռնության մեջ ընդգրկված Իշխան Ասլանյանի արտադրամաս: Այցի ժամանակ պարոն Ասլանյանը մանրամասն ներկայացրեց փակ շրջանառությամբ չորանոցների առանձնահատկությունները և առավելությունները: Պարոն Ասլանյանն ընդգծեց նաև տարածաշրջանում չրարտադրության զարգացմանն ուղղված M4M ծրագրի միջամտության կարևորությունը:

–        Մեր տարածաշրջանի ագարակատերերի համար ծրագիրը բազմիցս արդեն տարբեր տեսակի դասընթացներ, բիզնես վերապատրաստումներ, արտադրության և շուկայացման վերաբերյալ խորհրդատվություններ է իրականացրել: Շնորհիվ ծրագրի` տնային պայմաններում չրարտադրությամբ զբաղվողները կարողացան ժամանակակից սարքավորումներ ձեռք բերել և շարունակել իրենց գործը` օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ:  Տարբեր արտադրողական կարողություններով հինգ նոր չորանոցներ են համաֆինանսավորվել երկու կին-չրարտադրողների խմբի և երեք տնտեսությունների համար: Սա այդ չորանոցներից մեկն է: Ծրագրի շնորհիվ նաև չրի մի որոշ քանակություն շուկայական թեսթավորման համար փաթեթավորվել, պիտակավորվել և արտահանվել է Շվեյցարիա և Ռուսաստանի Դաշնություն: Սա մեզ պարտավորեցնում է միջազգային չափանիշների հետ ոտք մեկնել և ավանդական չրարտադրման եղանակներից անցում կատարել ժամանակակիցներին,- ասաց պարոն. Ասլանյանը:

Սյունիքի մարզպետ պարոն Հակոբյանն իր հերթին կարևորեց չրարտադրության դերը Սյունիքի մարզի տնտեսկան բազմազեցման գործում և նշեց, որ Սյունիքի մարզպետարանը կանի հնարավորինը այդ ոլորտում խնդիրների վերհանման և լուծման հարցում: Մարզպետը տպավորված էր պարոն Ասլանյանի եռանդով և լավատեսությամբ, որը, ինչպես նշեց հենց ինքը` ագարակատերը, ծրագրի հետ սերտ համագործակցության արդյունքն է:

Մեկ այլ բան, որն ընդգծվեց այցի ընթացքում, SDC –ի կողմից ֆինանսավորված M4M ծրագրի շրջանակում իրակացվող «Աղետների ռիսկի նվազեցում» (DRR) նախաձեռնության միջամտության կարևորությունն էր: Այս տարվա գարնանը Մեղրիում կարկտահարությունից վնասվել է բերքի մոտավորապես 30%-ը: Սա թերևս լուրջ խնդիր է ագարակատերերի համար, որոնք աջակցություն են հայցել մարզպետարանից: Ինչպես քննարկվեց այցի ժամանակ, կարկտահարության դեմ պայքարի հնարավոր եղականերից կարող են լինել հակակարկտային կայանների և ցանցերի տեղադրումը, որոնք իրատեսական կարող են դառնալ միայն մարզպետարանի և համապատասխան ծրագրերի աջակցությամբ:



[1] http://card.am/syunik-investment-forum-promoting-investments-in-syunik-region/