0

Շուկայի բարելավված հասանելիություն

Վերջնարդյունք 3-ի ընդհանուր տեսլականն է աջակցել պիտակավորված, փաթեթավորված և տեսակավորված ավելի բարձր որակի մրգերի հասանելիությանն ավելի բարձրարժեք շուկաներում, ինչպես նաև դրանց մանրածախ վաճառքին (սուպերմարկետներում), վերամշակմանը և արտահանմանը:

Մեղրիի ֆերմերները կարող են ավելացնել իրենց եկամուտները`

  • վաճառելով արդի մեթոդներով աճեցված թարմ մրգի ավելի մեծ քանակություն` ֆերմերների միջև համագործակցության բարելավման արդյունքում;
  • սուպերմարկետներին վաճառելով իրենց բարձրակարգ արտադրանքն ավելի բարձր գնով, որը ֆերմերների համար կապահովի ավելի բարձր «ֆրանկո-ֆերմա գին» (գյուղ. մթերքի արտադրողի կողմից սահմանված մեծածախ գին, որը չի ներառում արտադրանքը տնտեսությունից տեղափոխելու տրանսպորտային ծախսերը)` տեսակավորման, սորտավորման, պիտակավորման և փաթեթավորման արդյունքում;
  • վաճառելով ավելի մեծ ծավալների ցածրորակ մրգեր ՀՀ այլ շրջաններում գործող վերամշակողներին;
  • մեծացնելով մրգերի աճեցման իրենց բիզնեսի շահութաբերությունը` ծախսերի կրճատման և (կամ) հետբերքավաքային գործընթացների բարելավված կառավարման մեթոդների/միջոցների կիրառման արդյունքում:

Բացի արտադրության և արտադրողականության աճից` ֆերմերները կարող են ավելացնել իրենց եկամուտները բարձրորակ մրգերի դիմաց ավելի բարձր գին ստանալու միջոցով: Ակնկալվում է, որ այս ազդեցությունը կստեղծվի մի քանի հիմնական ուղիներով, որոնցից ամենակարևորը (որն էլ հանդիսանում է Ծրագրի Վերջնարդյունք 3-ը) թզի, արքայանարնջի ու նռան արտադրությունից ստացվող հասույթների ավելացումն է` շուկայավարման առաջադեմ գործիքների և մեթոդների կիրառության միջոցով:   Ընթացիկ Վերջնարդյունքը նպատակաուղղվում է ապահովելու, որ ավելացած բարձրորակ պիտակավորված, տեսակավորված ու փաթեթավորված մրգի դիմաց ավելի բարձր գին վճարելու սպառողների պատրաստակամության արդյունքում ստեղծված հավելյալ արժեքի մի մասն  ուղղվի ֆերմերներին` միջնորդների/սուպերմարկետների/արտահանողների միջոցով (շահույթի արդար բաշխում արժեշղթայի դերակատարների միջև), ինչպես նաև խթանում է եկամուտների նոր  աղբյուրների գոյացումը և նոր մրգերի/նոր տեսակների հաջող ներթափանցումը շուկա:

Այդ նպատակով Վերջնարդյունքի միջամտությունների տարրերից մեկը ագարակային տնտեսության մակարդակով հետբերքավաքային կառավարման բարելավումն է և միաժամանակ ֆերմերների շուկայական ուժի մակարդակի բարձրացումը` բանակացություններ վարելու հմտությունների բարելավման, ինչպես նաև բարձրարժեք շուկաներ մուտք գործելու հնարավորությունների մեծացման միջոցով: Մրգերի սորտավորման, պիտակավորման, տեսակավորման և, անշուշտ, այսպես կոչված «անձնագրային համակարգի» զարգացման/խթանման միջոցով` Ծրագիրը կարող է ստեղծել պոտենցիալ բազա, որը հետագայում հնարավորություն կընձեռի ֆերմերներին ստանալու առնվազն 20%-ով ավելի բարձր գին առաջնակարգ որակի, պիտակավորված, սորտավորված և տեսակավորված ապրանքների համար[1]:

Հաջորդ տարրը նախատեսում է ապահովել, որ շուկա փոխադրվելիս բարձրորակ մրգերը չկորցնեն իրենց արժեքը:  Փոխադրման համար անհամապատասախան տարաները և սառնարանային տրանսպորտի միջոցների բացակայությունը կարող են մեծ վնաս հասցնել փոխադրվող մրգերին կամ անգամ` հանգեցնել դրանց լրիվ կորստին:   Նշված ռիսկերը նվազեցնելու համար Ծրագիրը կաշխատի առևտրային կազմակերպությունների, միջնորդներների կամ ֆերմերների հետ` նրանց գործելակերպերը և տեխնոլոգիաները բարելավելու ուղղությամբ:

Ծրագիրը կաջակցի նաև հետբերքավաքային գործընթացների կառավարման մեթոդների ներկայացմանը, ինչպես նաև սառը պահպանության պահեստների/նկուղների ստեղծմանը` արտադրանքի վաճառն ավելի ուշ կազմակերպելու և դրանով իսկ ֆերմերների եկամուտը կրկնակի ավելացնելու նպատակով:

Վերջնարդյունք 3-ի ընդհանուր նպատակի և տեսլականի իրագործման համար Ծրագրով նախատեսվում են հետևյալ չորս հիմնական միջամտությունները.

  1. բարձրարժեք շուկայի ուղիների հասանելիության բարելավում, որը կիրականացվի հետևյալ հիմնական ծրագրային գործունեությունների միջոցով` բարելավված առևտրային կապեր ֆերմերների և գնորդների միջև,  փոխվստահության վրա հիմնված երկարաժամկետ գործարար կապեր, այն է` բարելավված գործարար կապեր պոտենցիալ կորպորատիվ գնորդների (սուպերմարկետներ, վերամշակող ընկերություններ և արտահանողներ) և ֆերմերների միջև:  Այս գործունեությունների իրականացման հիմնական գործընկերների շրջանակը Մեղրիի շրջանից կներառի` առաջատար ֆերմերներ, միջնորդներ/մանրածախ առևտրի կազմակերպություններ (որոնք կստանձնեն համակարգման/համախմբման գործառույթը), որոնք կհամագործակցեն ՀՀ տարբեր շրջանների մասնավոր ընկերությունների/գործակալների հետ: Մեղրիի արտադրանքով հետաքրքրված պոտենցիալ արտաքին շուկաները/միջազգային գնորդները կարող են լինել հիմնականում այն երկրները, որտեղ կա համեմատաբար մեծ հայկական Սփյուռք (օրինակ` Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա և ԱՄՆ-ի որոշ նահանգներ), ինչպես նաև այն երկրները, որոնց կողմից ընդունված սննդամթերքի անվտանգության ստանդարտները համեմատաբար մեղմ են: Ֆերմերների և գնորդների միջև գործարար կապերի հաստատմանն աջակցելու արդյունքում Ծրագիրն ակնկալում է նպաստել Մեղրիի շրջանում շուկայի դերակատարների և բիզնես կողմնորոշում ունեցող ֆերմերների թվի ավելացմանը;
  2. ԱՇՄ-ների շուկայավարման հմտությունների բարելավումշուկայավարման/մարքեթինգի ակնհայտ առավելիություններից մեկը բիզենսի խթանումն է, համբավ և ուշադրություն ձեռք բերելը[2]: Յուրաքանչյուր բիզնես պետք է  «գումար ծախսի, որպեսզի գումար ստանա» և Ծրագիրը կջանա, որպեսզի իր գործընկերները (առաջատար ֆերմերներ, միջնորդներ/առևտրային կազմակերպություններ) ճանաչեն այդ իրողությունը: Հետևաբար, շուկայավարման  ամենակարևոր առավելությունն է` վաճառքը խթանելու միջոցով պարզապես մեծացնել շահույթները:  Այս սկզբունքներով առաջնորդվելով` Ծրագիրը նախատեսում է աշխատել ԱՇՄ-ների հետ (մասնավորապես` առաջատար ֆերմերներ և միջնորդներ/առևտրային կազմակերպություններ)` նրանց շուկայավարման հմտությունները բարելավելու ուղղությամբ, որն ավտոմատ կարգով կհանգեցնի  նրանց բանակցային և առևտային հմտությունների բարելավմանը, որն էլ իր հերթին կնպաստի  եկամուտների ավելացմանը: Միաժամանակ, Ծրագիրը կխթանի մրգերի դասակարգման կամ տեսակավորման («էքստրա» կամ «բարձրորակ», 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի ապրանք) համակարգի ներկայացմանը` աշխատանքներ տանելով առաջատար ֆերմերների և միջնորդ/առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև սուպերմարկետների հետ` տեսակավորման ստանդարտների ներկայացման ուղղությամբ: ԳԱՄԿ-ի, Կանանց ռեսուրս կենտրոնի (ԿՌԿ) և միջնորդների/արտահանողների/մանրածախ առևտրի կազմակերպությունների (սուպերմարկետներ), ինչպես նաև զարգացման կազմակերպությունների համագործակցությամբ` Ծրագիրը կիրականացնի ընթացիկ միջամտությունը հոգալով ծախսերի մեծ մասը, իսկ 2016 թվականից սկսած ԳԱՄԿ-ը, ԿՌԿ-ը կամ Մեղրիում բիզնեսով զբաղվելու մեջ հետաքրքրված որևէ այլ ԱՇՄ կստանձնի այդ գործունեությունը, իսկ ֆերմերները` միջնորդների/արտահանողների/մանրածախ առևտրային կազմակերպությունների (սուպերմարկետներ) հետ միասին, կհոգան բոլոր վճարները;
  3. հետբերքավաքային գործընթացների կառավարման մեթոդների և հմտությունների բարելավում.  ծրագիրը նախատեսում է խթանել թարմ/սառնարանային պահպանության շղթայում բիզնես ներդրումները` հետբերքավաքային կորուստները կրճատելու նպատակով: Այս միջամտութան մասով Ծրագրի հիմնական գործընկերները կլինեն առաջատար ֆերմերները և միջնորդ/առևտրային կազմակերպությունները:  Սառը պահպանության շղթայի (օրինակ` ագարակային տնտեսությունում սառը պահպանության պահեստ) կառուցման ծախսերը հիմնականում կկրեն դրանց սեփականատերերը` ֆերմեր կամ ֆերմարային խմբեր, իսկ Ծրագիրը կտրամադրի փոքր ֆինանսական օգնություն և տեխնիկական աջակցություն: Յուրաքանչյուր համայնքում սառը պահպանության պահեստների ցուցադրական ծրագրի իրականացումից և այդ պահեստների շահագործման օգուտները հիմնավորող ծախսերի արդյունավետության վերլուծությունից հետո, այլ ֆերմերները ևս կսկսեն աշխատել այդ ուղղությամբ` միջնորդների/մանրածախ առևտրային կազմակերպությունների (օրինակ` սուպերմարկետներ) հնարավոր աջակցությամբ, որոնք շահագրգռված կլինեն նման համագործակցությամբ, քանի որ կաջակցեն պահանջարկ վայելող թարմ մրգերի մատակարարմանը ոչ միայն որոշակի սեզոնի ընթացքում:  Այսպիսով, սառնարանային/սառը պահպանության համակարգի ստեղծումը կարող է դառնալ ֆերմերների եկամուտների ավելացման լրացուցիչ աղբյուր` հնարավորություն տալով նրանց պահպանել իրենց ապրանքը սեզոնից հետո և վաճառել այն զգալիորեն ավելի բարձր գներով;
  4. առևտրային նպատակով արտադրող տեղական վերամշակողների զարգացման խթանում.   ծրագիրը նախատեսում է աջակցել կին ֆերմերային խմբերին` փոքրաբասշտաբ, տնային պայմաններում վերամշակման նախաձեռնությունները զարգացնելու նպատակով:  Ծրագիրը կխթանի նաև նրանց մուտքը շուկայի որոշակի նիշա: Վերոնշյալ միկրոբիզնեսների խթանման համար կդիտարկվեն բիզնեսը սկսելու համար փոքր դրամաշնորհների, ինչպես նաև շուկա մուտք գործելու և բանակցելու հմտությունների զարգացմանն ուղղված բիզնես խորհրդատվության  տրամադրման հնարավորությունները: Այս միջամտության մասով հիմնական գործընկերների շրջանակը կներառի` կին ֆերմերներ, միջնորդներ, սուպերմարկետներ և զարգացման կազմակերպություններ (օրինակ` ՓՄՁ ԶԱԿ, ԱՄՆ ՄԶԳ, ՄՖԿ, Վորլդ Վիժն Հայաստան և այլն)[3]: «Մեղրիում տեղական մրգերի վերամշակման խթանման» ծրագրային գործունեության շրջանակում ՇՄՀ ծրագիրը, ՓՄՁ ԶԱԿ-ի հետ համատեղ, կկազմակերպի ուսուցողական դասընթաց մրգերի վերամշակման (չորացման) ոլորտում ներգրավված մասնագետների համար, ինչպես նաև կկազմակերպի քննարկումներ Մեղրիում մրգերի չորացման տեխնոլոգիական ասպետների շուրջ: Ծրագրի գործընկերների շրջանակը կներառի նաև ԿՌԿ-ին կամ մրգերի շուկայավարման մեթոդներում ու հարակից ոլորտներում համապատասխան կարողություններ ունեցող, շահագրգիռ այլ կազմակերպություններին, որոնք Ծրագրի ուղղակի աջակցությամբ որպես ուսուցանողներ կներգրավվեն դասընթացներում: Ծրագիրն ակնկալում է, որ փոքրամասշտաբ, տնային պայմաններում մրգի վերամշակման ոլորտի բարելավումից հետո կմեծանա նաև այդ արտադրանքի պահանջարկը, և հետևաբար` նաև գինը, որը կհանգեցնի ֆերմերների եկամուտների ավելացմանը:  Սկզբնական փուլում ծախսերը կծածկվեն համատեղ` գործընկեր կազմակերպությունների և Ծրագրի կողմից: Հետագայում այդ գործառույթը կստանձնեն արտադրողները և (կամ) միջնորդները/մանրածախ առևտրային կազմակերպությունները/արտահանողները (որոնք ուղղակիորեն աշխատում են արտադրողների խմբի հետ)` վճարելով այն բանի համար, որ իրենց մատակարարում են պահանջվող որակի և քանակի արտադրանք:

Վերոնշյալ բոլոր միջամտություններն ի վերջո կհանգեցնեն անցմանը ցածրարժեք շուկաներից դեպի բարձրարժեք շուկաներ, աշխատող գործարար կապերի հաստատմանը, բարելավված շուկայավարման մոտեցման ու հետբերքավաքային գործընթացների կառավարման առաջադեմ մեթոդների կիրառությանը, ինչպես նաև արտադրանքի համախմբմանը:

Վերջնարդյունք 3-ի ծրագրային միջամտություններ և գործընկերներ՝

Ծրագրային միջամտություն

Գործունեությունների ցանկ,  ընդհանուր առմամբ  (ռազմավարական մակարդակ)

Մանրամասն գործունեությունների ցանկ

(գործառնական մակարդակ)

Ծրագրի հիմնական

գործընկերներ

Աջակցու-թյան աստիճան

Աջակցություն ֆերմերների և գնորդների (վերամշակողներ, միջնորդներ

/առևտրային կազմակերպու-թյուններ, արտահանողներ) միջև բարելավված առևտրային կապերի ստեղծմանը,  աջակցություն տեղեկատվու-թյան փոխանակման բարելավմանը

 

Իրականացնել շուկայի ներուժի և  մրցակցային միջավայրի  գնահատում, ինչպես նաև արժեշղթայի համակողմանի վերլուծություն`  խոչընդոտները բացահայտելու նպատակով

Բացահայտել կարիքը և տրամադրել տեխնիկական աջակցություն հանրապետական մակարդակով գործող միջնորդ

/արտահանող ընկերություն-ներին ու վերամշակողներին` Մեղրիի շրջանի մատակարարների հետ նրանց շուկայական կապերը բարելավելու նպատակով:

Բարելավել բարձրարժեք շուկայի ուղիների հասանելիությունը`  ֆերմերների և գնորդների միջև առևտրային կապերը,  ԱՇՄ-ներ շուկայավարման   հմտությունները բարելավելու միջոցով:

Իրականացնել  մատակարարման շղթայի համակողմանի վերլուծություն` ԱՇ դերակատարներին և նրանց ծավալները բացահայտելու նպատակով:

Հետազոտել որակի բազմազանեցման գործելակերպերը:

Իրականացնել սուպերմարկետների, արտահանողների և միջազգային ընդունված գործելակերպերի ուսումնասիրություն:

Ուսուցանել և ուղղորդել ֆերմերներին` որակի պահանջներն իրենց գործելակերպում ինտեգրելու ուղղությամբ:

Մշակել որակի պահանջների ցուցանակներ կամ տեղեկատվական թերթիկներ:

Ստեղծել բրենդային պիտակներ թիրախ մրգերի համար.

Մշակել պիտակներ.

Քննարկել բրենդի սեփականության հարցերը.

Իրականացնել արտահանման խթանմանն ուղղված հանրային իրազեկման ակցիաներ:

Կազմակերպել գնորդ-վաճառող հանդիպումներ` «կլոր սեղան» ձևաչափով հանդիպումներ ֆերմերների, միջնորդների

/մանրածախ առևտրային կազմակերպությունների, արտահանողների, վերամշակողների, սուպերմարկետների ներկայացուցիչների միջև:

Աջակցել պարբերական հիմունքներով (օր.` յուրաքանչյուր ամիս) հանդիպումների անցկացմանը ԱՇՄ-ների միջև:

Վերլուծել շղթայի կատարողականը` վստահության և ԱՇՄ-ների հետ երկարաժամկետ հարաբերությունների զարգացման առումով:

ԱՇՄ-ներ (առաջատար ֆերմերներ, վերամշակողներ, միջնորդներ

/մանրածախ առևտրային կազմակերպություն-ներ, արտահանողներ),

խորհրդատվական ընկերություններ,

զարգացման կազմակերպություններ

Նյութատեխնիկական ապահովման ծառայություններ մատուցողներ, խորհրդատվական ընկերություններ,

մանրածախ առևտրային կազմակերպություններ

ԱՇՄ-ներ (առաջատար ֆերմերներ, վերամշակողներ, միջնորդներ

/մանրածախ առևտրային կազմակերպություն-ներ, արտահանողներ)

Ակտիվ

Չափավոր

Չափավոր

Աջակցել Մեղրիի շրջանում բարելավված կազմակերպ-չական կառուց-վածքների և կարողություն-ների հզորացմանը (օրինակ` մթերման, պահեստավոր-ման, սակարկելու/

առևտուր անելու, տեսակավորման և այլ հմտությունների զարգացում) ագարակային տնտեսության մակարդակով` ավելի բարձրարժեք շուկաներ մուտք գործելու հնարա-վորությունների բարելավման նպատակով: 

 

Աջակցել հետբերքավաքային ենթակառուցվածքների ստեղծմանը (սառնարանային շղթա)` սառնարանային/սառը  պահպանության միջոցներ, տրանսպորտային միջոցներ:

Տեխնիկական խորհրդատվության և սահմանափակ ֆինանսական աջակցության միջոցով աջակցել պահեստավորման, բերքի մթերման, փաթեթավորման և հարակից այլ ոլորտներում  ներդրումների ներգրավմանը:

Աջակցել Մեղրիի ֆերմերների և փոքր վերամշակողների միջև համակարգման աշխատանքների բարելավմանը` ստեղծելով ավելի մեծամասշտաբ գնորդների հետ կապ հաստատելու հնարավորություններ (իրազեկում և կարողությունների զարգացում):

Հետազոտել հանրապետության շրջաններում գործող մթերման կենտրոնների գործելակերպերը:

Տրամադրել տեխնիկական և ֆինանսական աջակցություն ագարակային տնտեսությունների մակարդակով սառը պահպանության պահեստների ստեղծմանը, ինչպես նաև ուսուցանել և ուղղորդել ֆերմերներին տեսակավորման, սորտավորման, պիտակավորման և փաթեթավորման մեթոդների կիրառության առնչությամբ:

Նպաստել ցածր որակի մրգերի պահանջարկի մեծացմանը` վերամշակման նախաձեռնու-թյունները խթանելու միջոցով:

Հետազոտել ագարակային տնտեսության մակարդակով մրգերի վերամշակման (մասնավորապես` չորացման) կարողությունների/միջոցների զարգացման հնարավորությունները:

Տրամադրել բիզնես աջակցություն Մեղրիի պահածոների գործարանին և այլ վերամշակողներին` առկա տեխնիկական հզորությունների և կարողությունների զարգացման նպատակով:

Ֆերմերներ, նյութատեխնիկական ապահովում/սպասար-կում իրականացնող ընկերություններ, ԱՇՄ-ներ

Զարգացման կազմակերպություններ

ԱՇՄ (առաջատար ֆերմերներ, վերամշակողներ, միջնորդներ

/մանրածախ առևտրային կազմակերպություն-ներ, արտահանողներ),

Կանանց Ռեսուրս Կենտրոն,

ԳԱՄԿ,

զարգացման կազմակերպություններ

Չափավոր

Չափավոր

Չափավոր


[1]ՇՄՀ ծրագրի 1-ին փուլի շրջանակներում իրականացված միջամտության տվյալների վերլուծության համաձայն: Տվյալները հավաքվել են ինչպես ֆերմերներից, այնպես էլ սուպերմարկետներից:

[2]Սա ուղեկցվում է բրենդի ճանաչման ամրապնդմամբ:  Այս տարբերակը կփորձարկվի Վերջնարդյունք 3-ի շրջանակում մշակելով «Մեղրիի մրգեր» բրենդը (որպես ՇՄՀ ծրագրի 1-ին փուլում սկսված միջամտության շարունակություն):

[3] ՇՄՀ ծրագրի շրջանակում, որը ներկայացվում է CARD հիմնադրամի կողմից, ձեռք է բերվել Մեղրիի շրջանում վերամշակման ծավալների և հզորությունների մեծացման ոլորտում Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի  (ՓՄՁ ԶԱԿ) և ԱՄՆ ՄԶԳ-ի Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի հետ համագործակցելու համաձայնություն:  Այս գործունեության մասով Ծրագրի գործընկերներն են նաև Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) և «Վոլդ Վիժն Արմենիա» կազմակերպությունը, որոնք կտրամադրեն տեխնիկական/տեղեկատվական աջակցություն: