0

Ֆինանսական ծառայությունների հասանելիություն

Այս վերջնարդյունքի տեսլականն է ունենալ զարգացած ֆինանսական հաստատություններ, որոնք պտղաբուծության ոլորտում գործող բիզնեսներին առաջարկում են նպատակահարմար ապրանքներ, իսկ մյուս կողմից` տղամարդ և կին ֆերմերներ ու արժեշղթայի այլ դերակարտարներ, որոնք ունեն այդ ապրանքների բարելավված հասանելիություն:

Այգեգործները և պտղաբուծության ոլորտում ներգրավված արժեշղթայի այլ մասնակիցները (ԱՇՄ) կարող են ավելացնել իրենց եկամուտները և շահույթը` արտադրության որակի և /ծավալի մեծացման և (կամ) արտադրանքի մարքեթինգի բարելավման միջոցով:  Այգեգործական մթերքների արտադրությունը և խթանումը պատշաճ կազմակերպելու նպատակով` արժեշղթաների մասնակիցների համար պետք է հասանելի լինեն փոքր արտադրողների կարիքներին լավագույնս հարմարեցված ներդրումային ռեսուրսները, և նրանք պետք է ի վիճակի լինեն պատշաճ ձևով կառավարելու այդ ֆինանսական ռեսուրսները` ի օգուտ ֆերմերային տնտեսությունների, վերամշակման նախաձեռնությունների, գյուղատնտեսական ծառայությունների և հարակից այլ բիզնեսների: Այս վերջնարդյունքի շրջանակում Ծրագրի թիմը կհամագործակցի պտղաբուծության ոլորտի արժեշղթայի մասնակիցների հետ (մի կողմից` առաջարկի կողմը ներկայացնող  ֆերմերներ և բիզնես սեփականատերեր,  իսկ մյուս կողմից` «Ունիվերսալ վարկային կազմակերպություններ» (ՈւՎԿ) և բանկեր), որպեսզի զուգահեռաբար ապահովվի ֆերմերների գործարար ու ֆինանսական կառավարման հմտությունների բարելավումը և  աջակցի ֆինանսական հաստատություններին բազմազանեցնելու առաջարկվող ֆինանսական ապրանքները և ընդլայնելու իրենց գործունեությունը Մեղրիի շրջանում:

Ծրագրի իրագործման նպատակով այս վերջնարդյունքի շրջանակում նախատեսված միջամտությունները կիրականացվեն հետևյալ երկու ուղղություններով՝

  1. ֆինանսական հաստատությունների խթանում` նրանց կողմից գյուղատնտեսության մեջ ներգրավված արժեշղթայի մասնակիցներին  առավել նպատակահարմար ֆինանսական ապրանքներ առաջարկելու նպատակով. ծրագրի թիմը կհամագործակցի հիմնադրամների, ՈւՎԿ-ների, բանկերի և ֆինանսական ծառայություններ մատուցող այլ հաստատությունների հետ`  տարածաշրջանում նրանց կողմից բազմազանեցված նոր ֆինանսական ապրանքներ (ներառյալ` գյուղատնտեսական վարկեր, պետական դրամաշնորհներ, սուբսիդիաներ և այլն) առաջարկելու ուղղությամբ, որպեսզի ապահովվի նպատակահարմար ներդրումային կապիտալի հասանելիությունը տարածաշրջանի պտղաբուծության ոլորտում ներգրավված տղամարդ և կին ֆերմերների, ինչպես նաև արժեշղթայի բոլոր մասնակիցների համար: Պտղաբուծության  արժեշղթայի վերամշակման, ներդրանքների մատակարարման, արտադրության, իրացման և այլ գործառույթներում ներգրավված ԱՇՄ-ներն ունեն տարբեր պահանջարկ` վարկի ժամկետի, գործողության, պահանջվող կանխիկ միջոցների և վարկային պայմանների առնչությամբ:  Նշված ԱՇՄ-ներից յուրաքանչյուրին վարկեր հատկացնելու գործընթացի հետ կապված ռիսկի մակարդակները տարբեր են, և ավելին, յուրաքանչյուր առանձին ԱՇՄ ունի պոտենցիալ շահութաբերության տարբեր մակարդակ:  Ուստի, պտղաբուծության ոլորտի արժեշղթաներում ներգրավված բոլոր կողմերի սահուն և հետևողական զարգացումն ապահովելու նպատակով`  ֆինանսական հաստատությունների կողմից առաջարվող ներդրումային/վարկային ապրանքները պետք է բազմազանեցվեն;
  2. աջակցություն ԳԶԾՄ-ներին[1]` կայուն հիմունքներով ԱՇՄ-ներին տեղեկատվություն և գործարարության զարգացման ծառայություններ մատուցելու գործում. ծրագրի թիմը կխթանի պետական և մասնավոր ԳԶԾՄ-ներին տրամադրելու իրենց ծառայությունները Մեղրիի շրջանում: Մասնավորապես, հաշվի կառնվեն «Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ), «Ֆինանսական համակարգի հաշտարարի» (ՖՀՀ), ինչպես նաև Երևանում և այլ շրջաններում տարբեր թիրախային խմբերի բիզնես և ֆինանսական գրագիտությանն առչվող կարողությունների զարգացման նպատակով գործարար աջակցության կամ համանման ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների հետ համագործակցելու հնարավորությունները: Միաժամանակ, Ծրագրի թիմը կհամագործակցի վարկային կազմակերպությունների հետ` խթանելով նրանց կողմից այնպիսի ծառայությունների տրամադրումը, ինչպիսիք են վարկային ապրանքներում ներդրված ծառայություններ, կամ կաջակցի նրանց սերտ համագործակցությանը զարգացման կազմակերպությունների հետ` այդ կերպ նպաստելով վարկային պարտավորությունների չկատարման ռիսկերի կրճատմանը:

Վերջնարդյունք 2-ի նպատակների հաջող իրագործման համար Ծրագիրը կհամագործակցի հետևյալ գործընկերների հետ՝

  • կառավարություն` մարզային և տեղական/համայնքային մակարդակով:    Տարածքային կառավարման մարմինները կարևոր դեր են կատարում ֆինանսական շուկայական համակարգի զարգացման գործում: Նրանք կարող են աջակցել իրենց համայնքներում  գիտելիքների և տեղեկատվության տարածմանը տղամարդ ու կին ֆերմերների շրջանում և դրանով իսկ խթանել ավելի մեծ թվով անձանց ներգրավումը: Ծրագիրը կհամագործակցի համայնքային մարմինների հետ` նպաստելով պտղաբուծության ոլորտում միջոցների/սուբսիդիաների բաշխման գործընթացի արդյունավետության բարձրացմանը;
  • ՓՄՁ ԶԱԿ – Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից 2002 թվականին: Այն լիազոր մարմին է, որը ՀՀ-ում գործող ՓՄՁ-ներին է տրամադրում պետական նպատակային աջակցություն: Այդ աջակցությունն իրականացվում է ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրերի մշակման և իրականացման միջոցով` հիմնականում պետական բյուջեից հատկացվող միջոցներով, տարբեր գործընկերների համագործակցությամբ` ներառյալ Հանրապետությունում իրականացվող, դոնորների կողմից ֆինանսավորվող տեղական տնտեսական զարգացման ծրագրերը: ՓՄՁ ԶԱԿ-ը ղեկավարվում է Հոգաբարձուների խորհրդի կողմից, որի նախագահն է ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Չնայած ՓՄՁ ԶԱԿ-ն իր գործունեությունն իրականացմում է Հայաստանի բոլոր մարզերում գործող տարածքային մասնաճյուղերի և ներկայացուցչական գրասենյակների միջոցով, որոնց գործունեությունը համակարգվում է Երևանի գլխամասային գրասենյակի կողմից, այդուհանդերձ,  կազմակերպության ծառայություններն անհասանելի են Մեղրիի շրջանում` դրա հեռավոր տեղադրության պատճառով;
  • ՖՀՀ- Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը քննում է սպառողների բողոքները և լուծում է  նրանց ու ֆինանսական հատվածի կազմակերպությունների միջև ծագած տարաձայնությունները:

ՇՄՀ ծրագիրը կտրամադրի կազմակերպչական և տեխնիկական աջակցություն ՖՀՀ-ին, որն ուղղված կլինի Մեղրիի շրջանի ֆերմերների, երիտասարների ու կանանց թիրախ խմբերի համար ՖՀՀ-ի ծառայությունների հասանելիության ապահովմանը;

  • ՋՀՀ – «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» հետ համագործակցությունը կնպատակաուղղվի Մեղրիի շրջանի անհատ ֆերմերների ու ֆերմերային խմբերի համար ցածր արժեքով և ավելի երկարատև ժամկետներով վարկային ապրանքների խթանմանը:  Այդ համագործակցության շրջանակում տարբեր ՄՖՀ-ներ կխրախուսվեն տրամադրելու վարկեր Մեղրիում` օգտագործելով Հիմնադրամի կողմից տրամադրված միջոցները և առաջարկելով շատ ավելի լավ պայմաններ, քան ներկայում շուկայում առկա վարկային ապրանքների պայմաններն են: Համագործակցությունը կնպատակաուղղվի նաև վարկային ծառայություններից օգտվողների համար ԱՌՆ հիմնադրամի ստեղծմանը` վարկային պարտավորությունների չկատարման ՄՖՀ-ների և բանկերի ռիսկերը նվազեցնելու և, ընդհանուր առմամբ, պտղաբուծության ոլորտում ներգրավված ֆերմերների ռիսկերը կրճատելու նպատակով;
  • ՎԻՍՏԱԱ–ի հետ համագործակցության նպատակը կլինին գյուղատնտեսության, ինստիտուցիոնալ զարգացման, կառավարման խորհրդատվության, կարողությունների հզորացման,  գործարար զարգացման, պլանավորման ու շուկայավարման, արդի ոռոգման տեխնոլոգիաների ոլորտներում այդ կազմակերպության փորձի/փորձառնության օգտագործումը` ի նպաստ Ծրագրի 1 և 2 վերջնարդյունքների նպատակների իրագործմանը: ՇՄՀ ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն համատեղ ուսուցողական դասընթացներ ֆերմերների համար, որոնք (իրավասու կդարձնեն) նրանց դիմելու ՀՄԿ-ի[2] վարկային ապրանքներին` դրանք կապելով շրջաններում գործող տարբեր ՄՖՀ-ի կողմից առաջարկվող ապրանքների հետ, որպեսզի ֆերմերների համար հասանելի լինեն մինչև 10 մլն. ՀՀ դրամ  և 7 տարի մարման ժամկետով վարկեր:

Ծրագրի պոտենցիալ գործընկերների շրջանակը ներառում է նաև այն տեղական ՀԿ-ները, գիտահետազոտական և կրթական հաստատությունները, դոնորների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը (օրինակ` «Ի-ԴԻ-ԷՄ-ՍԻ»[3]), ֆերմերների ոչ ֆորմալ խմբերը, տեղական ՄՖՀ-ները և բանկերը, ինչպես նաև ֆինանսական ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են առաջարկելու իրենց ծառայությունները Մեղրիի տարածաշրջանում:

Վերջնարդյունք 2-ի ծրագրային միջամտություններ և գործընկերներ՝

  Ծրագրային միջամտություններ Ծրագրային գործունեություն Ծրագրի գործընկեր(ներ)
1. Խթանել ավելի մեծ ծավալով և նպատակահարմար ֆինանսական ապրանքների մատուցումը գյուղատնտեսության մեջ ներգրավված տղամարդ և կին ֆերմերներին, այլ ԱՇՄ-ներին Մեղրիում ֆինանսական ծառայությունների շուկայական համակարգի գնահատում

Գործունեության մանրամասն նկարագրություն.   Ֆինանսական ծառայությունների շուկայական համակարգի համակողմանի վերլուծության իրականացում` սահմանափակումները/խոչընդոտները  և շուկայի ներուժը հասկանալու նպատակով: Իրականացնել տարածաշրջանում գործող ՄՖՀ-ների և բանկերի համեմատական վերլուծություն, բացահայտել շուկայի ներկա ծածկույթը  և ներդրումային պոտենցիալը տարածաշրջանում:  Հստակ սահմանել Ծրագրի փուլ I-ում արձանագրված առաջընթացը և քաղված դասերը:

Շրջանում գործող  կամ գործունեություն ծավալելու մեջ հետաքրքրված ՄՖՀ-ներ և բանկեր

ՓՄՁ ԶԱԿ

Տեխնիկական աջակցություն ֆինանսական ծառայություններ մատուցողներին` նրանց ներկայացնելով պտղաբուծության շուկայի ներուժը և խրախուսելով մշակել ու առաջարկել ավելի նպատակահարմար բիզնես մոդելներ և ֆինանսական ապրանքներ:

Գործունեության մանրամասն նկարագրություն. Իրականացնել հարցումներ/ուսումնասիրություններ` պտղաբուծության ոլորտում ներգրավված տղամարդ և կին ֆերմերների, տարբեր ԱՇՄ-ների կարիքների վերլուծության նպատակով, և ներկայացնել ֆինանսական ապրանքների հարմարեցման վերաբերյալ  առաջարկություններ:

«Կլոր սեղան» ձևաչափով քննարկումների, հանդիպումների և բանակցությունների կազմակերպում:

R&D  կազմակերպու-թյուններ (ICARE, ԱՈՒԿ,  այլ),

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն,

առաջատար ֆերմերներ

Տեխնիկական և կազմակերպչական աջակցություն ֆինանսական ծառայություններ մատուցողներին` Մեղրիի շրջանում համապատասխան գործունեության ծավալման առնչությամբ:

Գործունեության մանրամասն նկարագրություն. Համագործակցություն ՓՄՁ ԶԱԿ-ի, ՋՀՀ-ի, համապատասխան ՄՖՀ-ների և բանկերի կամ ֆինանսական ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների հետ` Մեղրի շրջանում նրանց գործունեության ծավալման հնարավորությունները  քննարկելու և այդ առնչությամբ  անհրաժեշտ աջակցություն տրամադրելու նպատակով:

ՋՀՀ,

ՓՄՁ ԶԱԿ,

Տեղական կառավարման մարմիններ,

ՄՖՀ-ներ և բանկեր

Հետազոտել խմբակային ֆինանսական ծառայությունների մոդելները` վարկավորման ռիսկերը նվազեցնելու և մասշտաբային տնտեսվարություն ապահովելու տեսանկյունից:

Գործունեության մանրամասն նկարագրություն. Իրականացնել ուսումնասիրություններ խմբակային ֆինանսական ծառայությունների պահանջարկի և առաջարկի կողմերի շուկայական սահմանափակումները/խոչընդոտները` առանձին   ԲԶԾ-ների կարիքի կամ ներդրումների համանման կարիքների շուրջ ֆերմերներին մոբիլիզացնելու  հնարավորությունները վերլուծելու նպատակով: ֆինանսական կազմակերպություններին կտրամադրվի տեխնիկական և կազմակերպչական աջակցություն, որպեսզի նրանք միջոցներն ուղղեն Մեղրիի շրջանում խմբակային վարկերի տրամադրմանն այն ժամանակ, երբ առաջանա այդ կարիքը:

Վարկերի տրամադրման խթանում բարելավված պայմաններով` պտղաբուծական մթերքների արտադրության, վերամշակման և մարքեթինգային նախաձեռնությունների համար անհրաժեշտ կապիտալ և գործառնական ներդրումներ ներգրավելու նպատակով:

Գործունեության մանրամասն նկարագրություն. Բացահայտել այն ֆերմերներին, որոնք ցանկանում են կատարել կապիտալ ներդրումներ պտղաբուծական մթերքների արտադրության, վերամշակման և մարքեթինգային նախաձեռնությունների ոլորտներում:  ՎԻՍՏԱԱ-ի հետ համատեղ կազմակերպել ուսուցողական  դասընթացներ` հավաստագրելով ՀՄԿ-ի կողմից ֆինանսավորվող վարկերին դիմելու համար ֆերմերների իրավասու լինելը: Խթանել ՄՖՀ-ներին և բանկերին, որպեսզի նրանք  ՀՄԿ-ի կողմից ֆինանսավորվող վարկերն ուղղեն դեպի Մեղրիի շրջան:  ՄՖՀ-ների և բանկերի հետ  քննարկել ագրովարկային ապրանքները Մեղրիի շրջանի պտղաբուծության ոլորտի առանձնահատուկ կարիքներին համապատասխանեցնելու հնարավորությունները:

ՎԻՍՏԱԱ.

ՀՄԿ վարկեր տրամադրող ՄՖՀ-ներ,

ՋՀՀ

2. Աջակցություն ԳԶԾՄ-ներին` կայուն հիմունք-ներով  ԱՇՄ-ներին տեղեկատվություն և գործարարության զարգացման ծառայություններ մատուցելու գործում Տարածաշրջանում առկա տեղեկատվական ծառայությունների տրամադրման համակարգերի գնահատում և  նոր, բարելավված տեղեկատվական ծառայությունների ստեղծման հնարավորությունների ուսումնասիրություն:

Գործունեության մանրամասն նկարագրություն.  Արձանագրել Ծրագրի 1-ին փուլի ընթացքում նախաձեռնված համայնքապետարանների կողմից տրամադրվող ֆինանսական տեղեկատվական ծառայությունների կենսունակության/կայունության համակողմանի վերլուծության արդյունքները, ինչպես նաև իրականացնել շրջանում գործարարության զարգացման և հարակից տեղեկատվական ծառայությունների հասանելիության ուսումնասիրություն և բացահայտել նոր, բարելավված համակարգի ներդրման հնարավորությունները:

Տեղական/տարածքային  կառավարման մարմիններ, առաջատար ֆերմերներ,

շրջանում գործող բանկեր և ՄՖՀ-ներ,

ՖՀՀ

Հետազոտել ԳԶԾՄ-ների ներկայացման  շուկայական ներուժը և բիզնես հնարավորությունները, որոնք նպաստում են կառավարման կարողությունների հզորացմանը և փոքր արտադրողների ու վերամշակողների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանը (ներառյալ պետության կողմից ֆինանսավորվող ծառայություններ,  վճարովի  ծառայություններ, ներդրված ծառայություններ, հանրային ուսուցողական/կրթական ծառայություններ և այլն):

Գործունեության մանրամասն նկարագրություն. Իրականացնել կառավարության կամ դոնորների կողմից ֆինանսավորվող, ինչպես նաև վճարովի ԳԶԾՄ այն ծառայությունների նպատակային ուսումնասիրություն, որոնք նպատակահարմար, սակայն հասանելի չեն Մեղրիի ֆերմերների և պտղաբուծության ոլորտում ներգրավված այլ ԱՇՄ-ների համար:  Ուսումնասիրել այդ ֆերմերների և ծառայություններ մատուցողների միջև կապերի հաստատմանը:

ՋՀՀ

ՀՄԿ

ՖՀՀ

ՓՄՁ ԶԱԿ

«Ի-ԴԻ-ԷՄ-ՍԻ»

Տարածքային կառավարման մարմիններ` համայնքային,

մարզային և հանրապետական

Տեխնիկական և կազմակերպչական աջակցություն ԳԶԾՄ-ներին` նրանց կողմից Մեղրիի շրջանի տղամարդ և կին ֆերմերներին, այլ ԱՇՄ-ներին բիզնես ու ֆինանսական կառավարման հարցերով խորհրդատվություն /ծառայություններ մատուցելու նպատակով:

Գործունեության մանրամասն նկարագրություն. Համագործակցություն ՓՄՁ ԶԱԿ, ՖՀՀ, «Ի-ԴԻ-ԷՄ-ՍԻ» և  ֆինանսական ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների հետ` նրանց գործունեությունը Մեղրիի շրջանում ծավալելու հնարավորությունները քննարկելու նպատակով, ինչպես նաև տրամադրել անհրաժեշտ աջակցություն այդ կազմակերպություններին, որպեսզի նրանք սկսեն մատուցել ԳԶ տեղեկատվական և խորհրդատվական ծառայություններ Մեղրիի շրջանում:

ՓՄՁ ԶԱԿ

ՖՀՀ,

«Ի-ԴԻ-ԷՄ-ՍԻ».

Կառավարություն (տեղական, մարզային և հանրապետական)


[1]ԳԶԾՄ-ներ` գործարարության զարգացման ծառայություններ մատուցողներ:

[2]ՀՄԿ` Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա:

[3] «Ի-ԴԻ-ԷՄ-ՍԻ»`  ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող, արժեշղթայի զարգացմանն ուղղված «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիր»: