0

<Մեղրիի տարածաշրջանի ֆինանսական շուկայի գնահատում> ուսումնասիրության ներկայացում

<<Շուկաներ Մեղրիի համար>> (M4M) ծրագրի հիմնանպատակն է նպաստել Մեղրիի տարածաշրջանի քաղաքային և գյուղական համայնքներում այգեգործության ոլորտում արժեշղթաների շուկայական գործառնությունների բարելավման միջոցով աղքատության հաղթահարմանը (առևտրային կապերի զարգացում, գիտելիքի, ֆինանսական ծառայություններին հասանելիություն և այլն): Մեղրիի տարածաշրջանի զարգացմանը խոչընդոտող սահմանափակումները հիմնականում կապված են ֆինանսական ծառայությունների հետ: Ֆինանսական ծառայությունների սահմանափակ հասանելիությունը բացատրվում է Մեղրիի տարածարջանում առաջարկվող վարկատեսակների պայմանների վերաբերյալ տեղեկատվության բացակայությամբ, ինչպես նաև այգեգործական արժեշղթաներում ներգրավվածների շրջանում ֆինանսական և գործարար գրագիտության ցածր մակարդակով:
Բայցևայնպես, ըստ M4M ծրագրի փորձագետների կողմից կատարված նախնական հարցման` ֆինանսական հաստատությունները նույնպես չեն տիրապետում Մեղրիի տարածաշրջանում այգեգործական շուկայի կարողությունների, զարգացման ներուժի և տնտեսական կայունության վերաբերյալ տեղեկատվության: Այսպիսով, տարածաշրջանի առանձնահատկությունները հասկանալու, ինչպես նաև ծրագրի միջամտությունը շարունակ կարևորելու համար <<Ֆինանսական շուկաների զարգացում>> ոլորտի շրջանակում AM Partners Consulting-ի հետ համագործացությամբ <<Շուկաներ Մեղրիի համար>> ծրագիրը իրականացրել է Մեղրիի տարածաշրջանի ֆինանսական շուկայի, դրա սահմանափակումների և ներուժի գնահատում: Մեղրիի տարածաշրջանի ֆինանսական շուկայի գնահատման արդյունքում ստացված հետաքրքիր փաստերը հիմք ծառայեցին մի շարք եզրակացությունների և առաջարկությունների համար:
M4M աշխատակազմի՝ AM Partners Consulting-ի հետ համագործակցությամբ, 2014 թ. ապրիլի 11-ին կազմակերպած միջոցառման ժամանակ այս արդյունքները, փաստերը և եզրակացությունները ներկայացվեցին Հայաստանի ֆինանսական շուկայի դերակատարներին՝ բանկերին, վարկային կազմակերպություններին, ՀՀ կառավարության և միջազգային հիմնադրամների ներկայացուցիչներին: Միջոցառման արդյունքում՝ M4M աշխատակազմն այժմ համագործակցության պայմանագրային փուլում է ֆինանսական և գործարար ոլորտների մի շարք դերակատարների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել ներգրավվել տարածաշրջանի ֆինանսական շուկայում՝ չնայած այն հանգամանքին, որ երբեք չեն դիտարկել Մեղրիի տարածաշրջանը, որպես գործունեություն ծավալելու հարմար հարթակ:
Ընդհանուր առմամբ M4M ծրագրի <<Մեղրիի տարածաշրջանի ֆինանսական շուկաների զարգացում>> ոլորտի շրջանակում հաշվի են առնվել հետևյալ քայլերը՝
• գյուղատնտեսության ոլորտում ներդրումների խրախուսում, նոր ֆինանսական հաստատությունների ներգրավում Մեղրիի տարածաշրջան՝ աջակցելով մասնավերապես <<Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնին>>, <<Ֆինանսական համակարգի հաշտարարին>>` վերջիններիս գործառնությունները մեկնարկելով Մեղրիի տարածաշրջանում: Ծրագրի այս ոլորտի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել նաև այնպիսի վարկային կազմակերպություններին, ինչպիսիք են “CARD AgroCredit” UCO –ն և “CONVERSE BANK”-ը;
• գյուղատնտեսության զարգացման համար արտոնյալ պայմաններով երեք նոր վարկատեսակի ներդրում և խթանում Մեղրիի տարածաշրջանում («Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» խմբային և անհատական վարկեր, «ՀՄՀ Ջրից դեպի շուկա» ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկեր` ուղղված նոր տեխնոլոգիաների ներդրմանը գյուղատնտեսության ոլորտում, նոր այգիների, սառնարանային տնտեսությունների, ջերմոցային տնտեսությունների հիմնմանը և գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը նպաստող այլ գործարար նպատակներին): Հատկանշականն այն է, որ այս բոլոր վարկատեսակները ձեռք են բերվել և ներդրվել են M4M ծրագրի կողմից ներկայացված տարբեր արժեշղթաներում, ինչպիսիք են նոր մշակաբույսերի և սորտերի խթանումը, տարածաշրջանում գյուղներդրանքների խանութի ստեղծումը, չրարտադրությունը և վերամշակումը (մասնավորապես լիզինգի միջոցով ներդրված նոր գյուղատնտեսական սարքավորումների գնումը):